Tuesday, December 24, 2013

Բնակլիմայական պայմանների դերը բնակելի շենքեր  նախագծելիս

 Լիարժեք բնակելի միջավայր ստեղծելիս անհրաժեշտ է հաշվի առնել բնակլիմայական պայմանները, որոնք բավականին մեծ ազդեցություն են թողնում շինությունների ճարտարապետության վրա, դրանց տարածական և ֆունկցիոնալ կազմակերպման, շինանյութի ընտրության, կոնստրուկցիայի և շատ այլ գործոնների վրա: Սրա վառ ապացույցն է այն, որ տարբեր ազգերի մոտ ազգին տիպիկ տները ամենուր տարբեր են: Այս տարբերությունը ձևավորվել է ոչ միայն ազգի  կենցաղի, սովորույթների հետևանքով այլ նաև բնակլիմայական պայմաններից ելնելով:
 Նման պայմաններին առաջնահերթ դասվում են ջերմախոնավային և քամու ռեժիմները, որոնք տիպիկ են տվյալ բնակավայրիին, ճառագայթման ռեժիմը, եղանակի սեզոնային տարբերությունները և այլն: Սրանց պատճառով առաջանում են տարբերություններ բնակատեղիներում: Եթե տարածքները մոտիկ են, տարբերությունները կարող են լինել նյուանսային, և կարող են լինել կոնտրաստային, եթե դրանք հեռու են:
 Բոլոր կլիմաներին համապատասխանող ունիվերսալ շինության ստեղծումը նատակահարմար չէ թե տնտեսական, թե ֆունկցիոնալ, և թե ճարտարապետական տեսանկյունից:
 Ուստի բոլոր պահանջները և նորմերը պայմանավորված են տեղանքի պայմանների հաշի առնելու հիման վրա:
Ջերմախոնավային ռեժիմ
 Սրա ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ  բնակելի շինության հարմարավետության վրա, դրա համար բնակելի միջավայրը անհրաժեշտ է պաշտպանել կտրուկ եղանակային փոփոխություններից, հյուսիսում` գերսառեցումից, իսկ հարավային պայմաններում գերտաքացումից:
 Որոշ տեղերում կառուցում են տներ առանց նկուղների, որոնք գետնից բաձր են, և այսպես պաշտպանվում են խոնավությունից: Ամռանը ջերմաստիճանը բնակարանում պետք է լինի 23-25°, իսկ ձմռանը 18°-ից ոչ պակաս:
 Ցածր ջերմաստիճանի պայմաններում անհրաժեշտ է մաքսիմալ կերպով մեծացնել բնակելի տան կորպուսի լայնությունը, փոքրացնել արտաքին պատերի պարագիծը և օգտագործել եռաշերտ ապակեպատում:
  Լայն կորպուսը, արտաքին պատերի մինիմալ պարագիծը շատ էֆեկտիվ են նաև տաք և չոր պայմաններում:
   Հարավային պայմաններում ինչպես և հյուսիսում  անհրաժեշտ է ընտրել այնպիսի կոնստրուկցիաներ և նյութեր արտաքին երեսպատման համար, որոնք ունեն բարցր ջերմակայունություն: Պետք է հիշել որ ջերմափոխանակումը շրջարկա միջավայրի և բնակելի տարացքի միջև ամենից ակտիվ կատարվում է պատուհանի անցքերի  միջոցով , դրա համար խորհուրդ է տրվում չչարաշահել դրանց մակերեսը : Բնակարանի սանիտար-հիգիենիկ հարմարությունների համար մեծ նշանակություն ունի օդափոխությունը: Հատկապես մեծ է դրա դերը  տաք-խոնավային պայմաններումԲարձր ջերմաստիճանը և խոնավությունը բացասաբար են անդրադարնում մարդկանց ինքնազգացողության և աշխատունակության վրա, և միայն ակտիվ օդափոխությունն է թույլ տալիս որոշ չափով նեյտրալացնել սրանց ազդեցությունը: Այս հարցը կարելի է լուծել նաև օդափոխիչի միջոցով, սակայն սա թանկ տարբերակ է: Դրա համար արդի ճարտարապետությունը խնդիր է դրել իր առջև կառավարել ջերմությունը և  խոնավությունը բնական ճանապարհով, նախագծային լուծումներով:
Քամու ռեժիմ
 Քամու ռեժիմը բնութագրվում է տվյալ տեղամասում քամու հոսանքի ուղղությամբ և ուժգնությամբ: Նախագծման համար անհրաժեշտ է իմանալ քամու վարդը, որը ցույց է տալիս  քամու ուղղության կրկնվածությունը: Եթե հայտնի են քամիների ուղղությունները և դրանց կրկնությունները, կազմում են քամու վարդը, որի միջոցով, օրինակ, որոշում են, թե բնակավայրի որ կողմում կառուցեն օդն աղտոտող ձեռնարկությունները, որպեսզի փոշին, ծուխը, թունավոր գազերը բնակավայրի վրա չտարածվեն:
 Քամու շարժը նպաստում է  շինության  բնական օդափոխմանը: Սա  հատկապես լավ է կատարվում այն դեպքումերբ շինությունը տեղադրվում է քամու ուղությանը ուղղահայացՕդափոխման ինտեսիվության վրա ազդում են շինության կողմնորոշումը, վայրը, պատուհանների դիրքը և չափը:
  Քամու ռեժիմի հաշվումը կարևոր է բնակելի կոմպլեկսներ, շրջաններ և ընդհանրապես բնակելի տարածքներ նախատեսելիս: Սա բացատրվում է նրանով, որ օդային զանգվածների  շարժը ապահովում է կառուցապատված տարացքների աերացիան և սրանով իսկ պահպանում է բարենպաստ էկոլոգիական միջավայրը. տաք կլիմայական պայմաններում  հովանում են  շենքերի և տարածքի մակերեսները: Այս էֆեկտը հնարավոր է  միայն, եթե ճարտարապետը` հաշվի առնելով գլխավոր քամիների ուղղությունը, ճիշտ ընտրի բնակելի շինությունների  տեղադրման սխեման և դրա միջև ինտերվալները: Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է օդի ինտենսիվ շրջանառություն (տաք խոնավային կլիմա) շինությունների միջև թողնում են բավականին մեծ կտրվածքներ:
 Սակայն քամիները ոչ միշտ են նպաստավոր: Հարավային քամիները, օրինակ, նպաստավոր են, ինչը չի կարելի ասել հյուսիսային քամիների մասին:Եթե քամու արագությունը գերազանցում է 5 մ/վ, առաջանում են անհարմարություններ: Օրինակ հյուսիսում, ցածր ջերմաստիճանի և քամու  պատճառով առաջանում են ջերմաստիճանի մեծ կորուստներ: Իսկ տաք չորային պայմաններում  քամին առաջացնում է փոշոտվածություն: Թե այս, և թե մյուս դեպքում շինությունները պետք է ունենան պաշտպանող հատկանիշներՍրանք կարելի է ստանալ մեծ երկարության, և փակ բակերի շնորհիվԵրբեմն քամու ուժգնությանը դիմակայելու համար նպատակահարմար է դատարկությունների կիրառումը շինության ամբողջ կորպուսի խորությամբ:
Կան շենքերը դասավորելու մի շարք միջոցներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել քամու ազդեցությունը: Լինում են դեպքեր, երբ համապատասխան դասավորության դեպքում, քամին բախվելով շինությանը կիսվում է, ստանում երկու ուղղություն,:
Ինսոլացիա
 Ինսոլացիան, այսինքն ճառագայթումը, բնակելի շենքերի և տարացքների , նույնպես նպատում է սանիտար-հիգիենիկ պայմաններին: Ըստ նորմաի ինսոլացիան հյուսիսային պայմաններում, բնակելի տարացքներում պետք է  կատարվի 3 ժամում, միջին շրջանում  2,5,  հարավում 2 ժամում: Վերակառուցման և բարդ քաղաքաշինական պայմանների դեպքում  նորման կարող է փոքրացվել կես ժամով:
  Ինսոլացիաի տևողությունը մեծամասամբ կախված է շինությունների կողմնորոշումից:
 Բացի դրանից, ինսոլացիաի վրա ազդում են հատակագծի առանձնահատկությունները, շինությունների հեռավորությունները և դրանց բարձրությունը: 2-3 սենյականոց բնակարաններում պետք է  ինսոլացվի ամենաքիչը մեկ սենյակ, իսկ 4 և ավելի սենյականոցներումոչ պակաս քան 2 սենյակ:
 Շոգ եղանակային պայմաններում ցանկալի չէ բնակարանների արևմտյան կողմնորոշումը, քանի որ սա կարող է հանգեցնել գերտաքացման: Հարավ-արևելյան կողմնորոշումն էլ հնարավոր է միայն շատ էֆեկտիվ արևապաշտպանման դեպքում: Արևապաշտպանման կիրառումը մեծապես նպաստում է բնակելի տարածքի հարմարավետությանը, որը հարավային ճարտարապետության անբաժան մասն է կազմում:
 Սանիտար-հիգիենիկ հարմարավետության համար կարևոր է նաև բնական լուսավորումը: Սա կախված է արտաքին լուսավորումից, արտացոլվող լույսից, լուսամուտների չափից, սենյակի խորությունից:
Արևատաշտպան միջոցներ
 Արևից պաշտպանվելու համար կան բնական և արհեստական միջոցներ: Բնական միջոցներն են ` կանաչ տարածքները, ջրային տարածքները, արևապաշտպան նյութերի օգտագործումը, սպիտակ նյութերը: Արհեստական միջոցներն են կոնդիցիոներները, շերտավարագույրները: Սակայն կոնդիցիոներները, երբեմն կարող են լինել վնասակար: Կենտրոնական օդափոխության հետեվանքով կոնդիցիոներներ օգտագործումը կարող է առաջացնել լեգիոնելիոզ կոչվող հիվանդությունը:
Տեղանքի ռելիեֆը
 Տեղանքի ռելիեֆը, ինչպես և կլիմայական պայմանները, ազդում է բնակելի շինության նախագծման վրաՍա են փաստում ճարտարապետության պատմությունը և արդի փորձը: Թեթև տեքության դեպքում  շինության նախագծումը չի սահմանափակվում: Սակայն 10°-15° թեքության դեպքում արդեն  առաջանում են առաջին հարկի  ձևափոխություն, իսկ արդեն 15°-20° դեպքում նպատակահարմար է անցնել հատուկ տիպի շինությունների կառուցմանը(օրինակ` տերասային) :
  Ձևափոխության է ենթարկվում ամբողջ շինարարությունը , քանի որ շինարարական տեխնիկան նախատեսված է միայն որոշակի թեքության համար:
 Սովորաբար շինությունները սկսում են կրկնել այն ռելիեֆի պլաստիկան որի վրա կառուցված են:
 Լեռնային շրջաններում սովորաբար անհնար է լինում թեքությունների վրա շինության կառուցումից խուսափելը, քանի որ հարթ տարածքների սակավություն է լինում: Սակայն ռելիեֆի օգտագործումը հասարակ տեղանքում էլ երբեմն անհրաժեշտություն է լինումՍա հիմնականում լինում է այն քաղաքներում, որոնք օգտագործել են իրենց բարենպաստ տարածքի ռեզեռվները և ստիպված են օգտագործել նաև, այսպես կոչված ոչ հարմար տարածքները:
  Կտրուկ արտահայտված ռելիեֆի պայմաններում բնակելի շենքերի շինարարությունը պարտավորեցնում է կատարել լրավուցիչ ինժեներական միջոցառումներ` տարածքը նախապատրաստելու համար:
 Ոչ նպատակահարմար են համարվում հարավային կողմնորոշմամբ  թեքությունները, քանի որ այս դեպքում դժվարանում է տարածքի ինսոլացիաի խնդիրը:
 Բնակելի շինության հարմարավետության համար անհրաժեշտ է հաշվի առնել վերոնշյալ բոլոր բնակլիմայական պայմանները:


Քաղաքաշինական գործոն
  Սրանցից ամենակարևորներն են ` շինության չափը և դիրքը, դիտողի տեսողական ընկալումը տվյալ շինության, նրա շրջակա կառուցապատման ձևաբանական, ճարտարապետական առանձնահատկությունները և ֆունկցիունալ կառուցվածքը:
 Այս բոլորը ակտիվ կերպով ազդում են բնակելի շենքի և կառուցապատման նախագծման վրա:
Շինության դիրքը և չափը
 Շինարարությունը` երկար զարգացման պատմություն ունեցող քաղաքում կարող է իրականացվել ռեկոնստրուկցիաի միջոցով: Շենքը կարող է գտնվել գլխավոր փողոցի վրա, կամ ընդգրկվել մի թաղամասում, լինել քաղաքային հրապարակում կամ հետիոտն ճանապարհի մոտ և այլն:
 Ճարտարապետի խնդիրն է տան և ընդհանրապես կառուցպատման նախագծման մեջ լավ արտահայտել իրավիճակի առանձնահատկությունը:


Դիտողի տեսողական ընկալումը
դիտողի տեսողական ընկալման հաշվարկի անհրաժեշտությունը հայտնի էր դեռ հնագույն ժամանակներց: Հաշվի առնել տեսողական ընկալումը նշանակում է շինությանը տալ այնպիսի ճարտարապետական լուծում որը արտահայտի նրա պատկանելությունը հենց այդ տեղամասին, շրջակա միջավայրին:
 Տեսողական ընկալման տեղեկատվական տվյալներն են` ընդհանուր ձևը, սիլուետը, ֆասադի մեծ մասնատումները, դետալները, գույնը, ֆակտուրան: Սրանք ստեղծում են ինֆորմացիոն շերտեր որոնցից յուրաքանչյուևը  ունի իր պարունակությունըՃարտաչապետը պետք է աշխատի բոլոր նշվածների վրա:
 Այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ֆիզիոլոգիական տեսողությունը: Հայտնի է, որ տեսողական ընկալումը ուղղահայաց ուղղուտյամբ27 °,իսկ հորիզոնական ` 42°: Այստեղից առաջանում են կաևոր հետևանքներ: Նախ, որքան հեռու է շինությունը, այնքան դրա ավելի շատ մասն է երևում: Տունը սկսում է երևալ իր շրջակա միջավայրի հետ և գնահատվել իր հարևան շինությունների հետ համեմատվելով: Եվ հետո, որքան հեռու ենք այնքան փոխվում է պատկերացումը ամբողջականության մասին : Եթե  մոտիկից ամբոջությունը շինության ֆասադն էր իսկ դետալը ֆասադի պատուհանը, դուռը, պասշգամբըապա հեռավորությունը մեծացնելով ամբողջականը կառուցապատման պանորաման է, իսկ տունը նրա դետալը: Փոխվում է տարածության զգացումը:
 Շատ կարևոր է դիտողի տեղափոխման արագությունըՀետիոտնին մատչելի է դետալային ընկալումը: Տրանսպորտով երթևեկողը հասցնում է ընկալել միայն շինության ընդհանուր գծերըՀետևաբար շինությունը պետք է հասանելի և ինֆորմացիոն լինի յուևաքանչյուր արագության դեպքում: Տեսողական ընկալման տարատեսակությունը որոշում է շինությունը` սկսած ընդհանուր ֆորմաից մինչև պատշգամբների պատնեշների ձևավորումը:
կառուցապատման ձևաբանական առանձնահատկությունները
 Նախագծման համար մեծ նշանակություն ունեն ջրջակա կառուցապատման  այնպիսի ձևաբանական հատկություններ ինչպիսիք են նրա հատակագծերի երկրաչափությունը, շինությունների չափերը և նրանցով ձևավորված տարածությունը:
 Հայտնի է, որ երկար պատմություն ունեցող քաղաքներում լինում են վայրեր, որոնք իրար համապատասխան չեն վերոնշյալ հատկանիշներով: Դրանցից յուրաքանչյուրը պահանջում է անհատական լուծում: Պատմական մասում շինություն նախագծելիս, այն ցանկալի է որ կրկնի հնի չափը, ձևը, երկրաչափական կոնֆիգուրացիաները:
 Միջավայրի ևս մեկ կարևոր հատկանիշ է այն ձևավորող շենքերի  հարկայնությունը:
Այն վայրերում, որտեղ խիստ հետևում են կառուցապատման  ճարտարապետական ձևի պահպանմանը, սահմանված են թույլատրելի հարկայնություններ: Ամեն վայրի համար հարկայնությունը տարբեր է կախված շրջակա միջավայրից:
Շրջակա միջավայրի կոմպոզիցիոն-գեղագիտական առանձնահատկությունները
 Սովորաբար ուշադրության կենտրոնում հայտնվում են շինության հետևյալ նկարագրերը. ոճային հատկանիշները, դետալների նկարները, շինության նյութը, գույնը, ֆակտուրան:
 Շատ դեպքերում նախապատվություն են տալիս տարածքի բնակչության նախասիրություններին, նրան թե ինչպես է բնակչությունը ընկալում և տեսնում քաղաքը:
Այս գործոնները հաշվի առնելը թույլ է տալիս շինությունը լավ ընդգրկել միջավայրում:
Քաղաքային միջավայրի ֆունկցիոնալ կառուցվածքի ազդեցությունը
 Վերջին շրջանում մեծ տեղ են գրավում բազմաֆունկցիոնալ կոմպլեկսների կառուցումը:

 Սա պայմանավորված է նրանով որ քաղաքների կենտրոնական մասերում գերակշռում են  գործարքային, հասարակական մշակութային ֆունկցիաները և շատ քիչ են բնակելի հատվածները, իսկ ծայրամասերում հակառակը այս ֆունկցիաները անհրաժեշտություն են դառնումՀետևաբար երկու դեպքերում ել առաջանում է բազմաֆունկցիոնալ շինություն ունենալու պահանջԱմեն բազմաֆունկցիոնալ շինությունում հասարակական և բնակելի մասը որոշվում է ինդիվիդուալ :

No comments:

Post a Comment