Sunday, June 8, 2014

Վերածննդի և Բարոկկոյի Շրջանի Ճարտարապետութունների Համատեղումը Սուրբ Պետրոսի Տաճարի Օրինակով

Վերածննդի ճարտարապետություն Վերածննդի ճարտարապետությունը իր մեջ նեռառում է 14-րդ դարի սկզբից մինջև 16-րդ դարի սկիզբը ընկած ժամանակաշրջանը: Այս շրջանը նշանավորվում է Հին Հունական և Հռոմեական հոգևոր և նյութական մշակույթների վերածննդով և զարգացմամբ: Վերածննդի կառույցներում սկսում են ուշադրություն դարձնել սիմետրիաին, համաչափություններին, հիմնական էլեմենտների դասավորություններին, այսպիսով ճարտարապեըությունը կրկին դառնում է օրդերային: Վերածննդի ճարտարապետություն զարգացումը բերում է շինարարական տեխնիկայի և նյութերի օգտագործման նորարաությունների: Հարկ է նշել, որ այս շրջանում անցում է կատարվում ճարտարապետների անոնիմությունից դեպի անհատականություն:Եթե գոթիկայի շրջանում կան բազմատիվ նշանակալից կառույցներ, որոնց ճարտարապետները հայտնի չեն, ապա վերածննդի շրջանում մենք ունենք հստակ տեղեկություններ անգամ փոքր կառույցների ճարտարապետների մասին: Վերածննդի ճարտարապետները փոխառել են հռոմեական դասական ճարտարապետությանը հատուկ գծերը:Կլասիկ նորմաները հարմարեցվել և ծառայել են ժամանակի պահանջներին: Կառույցների հատակագծերը ստանում են ուղանկյուն, սիմետրիկ, համաչափ տեսք` հիմնված մոդուլային համակարգի վրա:Տաճարներում սովորաբար մոդուլային էր համարվում նավի թռիչքը: Ճակատները սիմետրիկ էին վերտիկալ առանցքի նկատմամբ: Եկեղեցիների ճակատները զարդարված եին կամարներով,անտամբլիմենտով, ճակտոնով: Բնակելի շինությունները ունեին կարնիզներ, առաձնացված էր մուտքի հանգույցը: Բարոկկոի ճարտարապետություն Բարոկկո ոճի ճարտարապետությունը սկսվել է 16-րդ դարի վեջին և տևեվ մինջև 18րդ դարի վերջ: Բարոկկոի արմատները գալիս են վերածննդի դարաշրջանից: Աջաջին համալիրը այս ոճում համարվում է Բրամանտեի նախագծած Բելվեդորյան բակը: Սակայն Այստեղ ֆորմաները բավականին հանգիստ և հավասարակշրված են: Սա դեռ բարոկկո չէր: Մի քանի կառույցներով անսամբլ ստեղծելու Բրամանտեի գաղափարը զարգացրեց Վինիոլան: Նրա վիլլա Ջուլիան ունի բարոկկոին հատուկ բոլոր գծերը, այն այգիով, պավիլիոնով, շատրվաններով մի ամբողջական համալիր է, տարբեր տեսակ աստիճաններով, որոնք կապում են իրար տարբեր մակարդակներում գտնվող տերասաները: Վիլլան շրջակա միջավայրից առանձնացված է և փակված է իր մեջ: Բարոկկոի շրջանում արվեստագետները փորձել են համատեղել ճարտարապետությունը, քանդակագործությունը և նկարչությունը, այսպիսով ստացել են շքեղ ծավալատարածական հորինվածքներ, որոնք ազատ էին կանոններից: Բարոկկոի ճարտարապետությունը մաշտաբային էր, դինամիկ, էմոցիոնալ, գունային հարուստ լուծումներով և լուսի ու ստվերի խաղերով: Սուրբ Պետրոսի տաճարը այն տեսքով, որով մենք գիտենք, վերակառուցումների արդյունք է: Այն ժամանակին համարվում էր ամենամեծ կաթոլիկ եկեղեցին: Եկեղեցին գտնվում է Պետրոս առաքյալի շիրիմի մոտ: Երկրորդ դարի երկրորդ կեսին այս վայրում կառուցվել էր հուշակոթող, որը հանդիսանում է տաճարի կենտրոնը:Ավելի ուշ Կոնստանտին կայսեր հրամանով այստեղ կառուցվում է բազիլիկա: Եվ ահա Վերածնոնդի ժամանակ սկսվում է ներկայիս տաճարի կառուցումը: Տաճարի շինարարության ողջ ընտացքը ուղեկցվել է բազմատիվ ճարտարապետական հակամարտություններով: Մի դեպքում առաջարվում էր անել հունական խաչի տեսքով հատակագիծ, մյուս դեպքում` լատինական խաղչի: Երբ 14րդ դարի սկզբին Հուլիոս 3րդ պապը հանձնարարում է Բրամանտեին հին բազիլիկաի տեղում կառուցել նոր մեծ տաճար, նա սկսում է այն բանից, որ քանդում է բազիլիկաի կեսը: 1506 թվականի ապրիլին սկսվում է տաճարի շինարարությունը: Բրամանտեն մինչ իր մահը գլխավորում է շինարարությունը: Նրան հաջորդում է Ռաֆաելը, ով գլխավորում է շինարարությունը հինգ տարի:Վերադառնալով լատինական խաչի ձևին, Րաֆաելին հաջորդում է Պերուցին:Ապա շինարարությամբ զբաղվում է Սանգալոն:1546 թվականից շինարարությունը գլխավորում է Միկելանջելոն, ով ավելի մասիվ է դարձնում տաճարը, ընդգծում է կենտրոնական տարածությունը: Ջակոմո դելա Պորտան ձգված տեսք է տալիս շինությանը, իսկ Վինիոլան կառուցում է Միկելանջելոի նախագծած չորս գմբետներից եկուսը: Ճարտարապետները հաջորդում են մեկը մյուսին շատ տարիների ընթացքում:Եվ վերջապես 1626 թվականին շինարարությունը ավարտվում: Տաճարին անհրաժեշտ էր մի հրապարակ, որը կտեղավորեր մեծ քանակով մարդկանց, որոնք գալիս էին պապական օրհնություն ստանալու կամ կրոնական ծիսակարգերի մասնակցելու: Այս խնդիրը լուծեց Բերնինին: Նա կառուցեց հրապարակը, որը համաշխարհային քաղաքաշինության լավագույն օրինաներից է:Հրապարակի սյունաշարերի կիսաշրջան դասավորությունը կարծես գրկաբաց ընդունում է փողոցի կողմից եկող այցելուներին: Տաճարի ճակատը, որը կառուցվել է ճարտարապետ Մադերնի կողմից, ունի 45 մետր բարձրություն, 115լայնություն: Ֆասադի ատտիկը զարդարում են հսկայական 5,5 մետր բարձրություն ունեցող Քրիստոսի և առաքյալների արձանները: Հարթակից հինգ պորտալներ տանում են դեպի տաճար: Կենտրոնական պորտալի դռները գալիս են հին բազիլիկաից: Սրա դիմաց գտնվում է Ջոտտոի հայտնի մոզաիկան: Ձախից ծայրի պորտալը զարդարում են "Մահվան Դարպասները": Տաճարի ինտերիերը զարմացնում է համաչափությունների հարմոնիայով, իր մեծ ծավալով և շքեղ հարդարանքով: Ներսում կան բազմատիվ արձաններ, որոնք իրաանացվել են Բերնինիի, Միքելանջելոի և այլոց կողմից: Գմբեթը ներսից ունի 119 մետր բարձրություն և 42 մետր տրամագիծ: Այն կանգնած է չորս սյուների վրա, որոնցից մեկի ներքևի մասում գտնվում է 5 մետրանոց Սուրբ Լոգինայի արձանը: Գլխավոր խորանի մոտ, Բերնինիի գլուխգործոցը հանդիսացող 29մետր բարձրությամբ կիվորին է, չորս սյուներից բաղկացած, որոնց վերևում հրեշտակների քանդակներ են: Եզրակացություն Վերը նշվածից, պարզ է դառնում, որ տաճարի շինարարությունը սկսվել է Վերածննդի ժամանակաշրջանում, և նախագծվել է, համապատասխան կանոննորով, սակայան ստանալով տարբեր ճարտարապետների ազդեցությունները, այն իր վերջնական կերպարով ավելի է մոտիկանում բարոկկոին:Այն ունի և վերածնունդին հատուկ սիմետրիա և բարոկկոին հատուկ էմոցիալություն, շքեղություն: Նրա վրա աշխատել են Վերածննդի այնպիսի վարպետներ ինչպիսիք են Բրամանտեն, Միքելանջելոն, իսկ ահա վերջնական տեսքի բերել են Բերնինին, Վինիոլան: Չնայախ նրան, որ շատ արվեստաբաններ հրաժարվում են ընդունել մաներիզմ կոչվածը, որպես առանձին ոճ, ես այնուամենայնիվ գտնում եմ, որ տաճարը պատկանում է հենց մաներիզմի ժամանակաշրջանին: Կան բազմատիվ կառույցների օրինակներ, որոնք կառուցվախ լինելով Վերածնունդից բարոկկոյի անցման շրջանում, չունեն հստակ, տարբերիչ գծեր, որոնց միջոցով կվորոշվեև նրանց պատկանելությունը, այս ոճերից որևէ մեկին: Ուստի Նման կառույցների համար, որոշիչ կարող է հանդիսանալ հենց մաներիզմ տերմինը:

No comments:

Post a Comment