Այս տարի կլրանա ականավոր հայ ճարտարապետ Կորյուն Հակոբյանի
105-ամյակը…
Կորյուն Հարությունի Հակոբյան (18.08.1908, Ալեքսանդրապոլ - 19. 01. 1994, Երևան)
Ճարտարապետ,
ԽՍՀՄժողովրդական ճարտարապետ , ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից
Նախագծերը.
«Դինամո» մարզադաշտը Երևանում
Ճարտարապետների Միության շենքը (ճարտարապետ Ժ. Սարդարյանի հետ միասին)
Միջնակարգ դպրոց Չարենցի փողոցում
Բնակելի տներ Ամիրյան, Տերյան, Թումանյան փողոցներում,
«Դինամո» մարզասրահը Երևանում
<<Հրազդան>> մարզադաշտը Երևանում (ճարտարապետ Գ. Մուշեղյանի հետ միասին)
Մարզա-համերգային համալիրը Երևանում (ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Գ. Մուշողյանի, Գ. Պողոսյանի, Ս. Խաչիկյանի հետ միասին)
Առողջապահության նախարարության IV հիվանդանոցը
Կորյուն Հակոբյանը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 18-ին` Երևան նահանգի Ալեքսանդրապոլ քաղաքում: Վաղ հասակում ծնողների հետ տեղապոխվել է Թիֆլիս, որտեղ էլ ավարտել է միջին դպրոցը: Դպրոցն ավարտելու շրջանում նրա մոտ ցանկություն է առաջացել վերադառնալ Հայաստան, ապրել նախնիների հողի վրա: 1928 թվականին նա ընդունվում է Երևանի Պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետը, որը երկու տարի անց դառնում է Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի ֆակուլտետներից` վերանվանվելով ինժեներա-շինարարական ֆակուլտետի: Ուսումնառության տարիները համընկնում են սովետական ճարտարապետության մեջ կազմավորված ստեղծագործական խմբավորումների սուր պայքարի տարիների հետ: Ժամանակի ճարտարապետները փորձում էին գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպիսին պետք է լինի սովետական ճարտարապետությունը:
Սովորելով երրորդ կուրսում Կ. Հակոբյանը աշխատանքի է ընդունվում <<Գիպրոգորում>> (Гипрогор), որը հանրապետության առաջին նախագծային կազմակերպությունն էր` ստեղծված Կ. Հալաբյանի կողմից: Աշխատանքը այդ`դեռ փոքր կազմակերպությունում, ցույց տվեց Հակոբյանին, թե որքան կարևոր է համախմբել ճարտարապետներին, դարձնել նրանց
համաձայնեցված գործող կոլոկտիվ: Հենց այստեղ ձևավորվեցին Հակոբյանի բնավորության այն գծերը, որոնք թույլ տվեցին նրան դառնալ խոշոր նախագծային ինսիտուտի ղեկավար:
Համալսարանն ավարտելուց հետո նրա կատարած գործերից կարելի է առանձնացնել գարեջրի գործարանը Երևանում (1936), Ստեփանավանի պանրի գործարանը, թենիսի ստադիոնը Երևանում: Սակայ նրա առաջին խոշոր աշխատանքը դա <<Դինամո>> մարզադաշտն էր Երևանում: Այս աշխատանքին Հակոբյանը մոտեցավ ամենայն լրջությամբ. մինչ աշխատանքը սկսելը նա եղավ Մոսկվայում, Լենինգրադում, Բաքվում, ուսումնասիրեց խոշոր սպորտային համալիրների շինարարությունը: Գլխավոր հատակագիծը մանրակրկիտ մտածված էր` սկսած մարզադաշտի և նրա շուրջ գտնվող այգու փոխկապակցվածությունից վերջացրած կանաչապատման համակարգով:
Հակոբյանը միանգամից ուշադրություն գրավեց իր մտքի թռիչքով, պրոֆեսիոնալությամբ,
ճիշտ լուծումներ տալու կարողությամբ: Սակայն 30-ականներին կատարաց նրա նախագծերից կառուցվեց միայն բացօդյա լողավազանը տրիբունաներով, որը իր տեսակում առաջինն էր մեր երկրում: Նա ոչ միայն նախագծել է լողավազանը, այլև ինքը մասնակցել նրա կառուցմանը : Հակոբյանը միևնուն ժամանակ ճարտարապետական հսկողություն էր իրականացնում և աշղեկի դեր էր տանում : Այստեղ նա ձեռք բերեց թանկ փորձ և գիտելիքներ, որոնք թույլ էին տալիս նրան զգալ իրեն շին-հրապարակում նույնքան վստահ որքան նախագծային սեղանի մոտ:
30 տարեկանում Հակոբյանը արդեն կայացաց ու հասուն վարպետ էր: Նրա ստեծագործական հաջողությունները և կազմակերպչական ունակությունները նկատելով 1937 թվականին Հակոբյանը նշանակվում է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ: Այս պաշտոնում նա մնում է մինչև 1947 թվական: 1941 թվականի հունիսի 22-ին Հակոբյանը հեռանում է ֆրոնտ: 1943-ին նա վանասվածք է ստանում և վերադառնում Երևան:
Եթե խոսենք Հակոբյանի ստեղխագործական նախասիրություններից, ապա կարող ենք նշել, որ նրա ամբողջ ստեղծագործական ուղղին կապված էր սպորտաին համալիրների նախագծման ու կառուցման հետ: Սակայն նրան հնարավոր չէ կոչել նեղ ոլորտի մասնագետ:
Նույն հաջողությամբ նա նախագծում և կառուցում է նաև այլ տիպի կառույցներ, այդ թվում բնակելի տներ: Բնակելի տներ նախագծելիս նա հատուկ ուշադրություն էր դարձնում առանձին դետալներին և ֆրագմենտներին, փորձելով ստանալ լուսաստվերի ակտիվ խաղ կառույցի ֆասադի վրա, մեծ արտահայտչականություն, միայն ու միայն ճարտարապետական միջոցներով: Բնական քարը, որից կառուցված են Հակոբյանի նախագծած տները, ըստ նրա տալիս են այդ հնարավորությունը: <<Քարը դեն չեն նետում, ինչպես որ կոնյակը չեն թափում>>-ասում էր նա: Չնայած տուֆի հանդեպ ունեցած իր սիրուն, նա չէր օգտագործում սև կամ սևին մոտ գույնի քարեր, նա միշտ ձգտում էր, որ իր կառուցաց շինությունները լուսավոր, ուրախ տեսք ունենան:
Հարգալից վերաբերմունք իրենից առաջ եղած ճարտարապետների գործի հանդեպ, ձգտում հասկանալու, թե ինչու այս կամ այն ճարտարապետը հենց այսպես է վարվել և ոչ այլ կերպ, նրանց միտքը հասկանալ ու զարգացնել`հենց այսպես էր Հակոբյանը հասկանում պրոֆեսիոնալություն կոչվածը: <<Օտար աչքը-ասում էր նա- չպետք է նկատի, որ տարբեր շինություններ արված են տարբեր մարդկանց կողմից>>:
Թումանյան փողոցում գտնվող Կապի նախարարության շենքը նախագծելիս Հակոբյանը ստեղծում է կոմպոզիցիայի մի ֆրագմենտ, որը կարելի էր հետագայում զարգացնել: Որպիսի փողոցի կառույցները միատոն չլինեն, նա շենքը կառուցում է մի փոքր ավելի բարձր մյուս շենքերից: Հակոբյանը ստեղծում է յուրահատուկ ճարտարապետական ակցենտ, հույս ունենալով, որ հետագայում կառուցվող շինություններում իրեն կպատասխանեն նույնատիպ հնարքնեով և կավարտեն կիսատ մնացած հորինվածքը: Սակայն , ինչպես ինքն է ցավով նշում, իր գաղափարը այդպես էլ մնում է անավարտ:
Բոլորովին այլ կերպ էր պատկերացնում իր առջև դրված խնդիրը Տերյան փողոցում Գրողների տունը նախագծելիս: Այտեղ նա պետք է հաշվի առներ արդեն կազմավորված շինությունները: Եվ նա դա արեց շատ հանգիստ, չխաղտելով ավելի վաղ կառուցվաց բնակելի տների ընդհանուր դիմագիծը:<<Ճարտարապետությունում ճիչը ավելի վատ է, քան օպերայում>>-ասում էր Հակոբյանը:
Տերյան փողոցի բնակելի տունը Հակոբյանի ամենաշքեղ աշխատանտքներից է: Չնայած դրան շինության ֆասադը ունի պարզ և ամբողջական տեսք:
Նրա քաղաքաշինական աշխատանքների մեկ այլ օրինակ է Թումանյան փողոցում գտնվող
մսամթերքի արտադրության Նախարարության շենքը: Այստեղ նա պետք է կոմպոզիցիոն լուծում տար երկու փողոցների խաչմերուկային հատվածին: Նա վարպետորեն լուծեց այս խնդիրը` տալով շինության խաչմերուկի կողմում գտնվող հատվածին բութանկյան տեսք: Նման անկյունային լուծում ստացավ նաև Լենինի պողոտայում գտնվող (ներկայի-Մաշտոցի պողոտա) Եգորսովետի շենքը: Կառույցը գտնվելով հարավից Երևան մտնելու ճանապարհին իր գեղեցիկ ճարտարապետական լուծման շնորհիվ կարծես հրավիրում է մուտք գործել քաղաք:
Սակայն շատ ավելի պատասխանատու աշխատանք էր մթերքի արտադրության Նախարարության շենքի կառուցումը, որը գտնվում էր Ամիրյան փողոցում, Լենինի հրապարակին կից(ներկայիս-Հանրապետության հրապարակ) , որը դեռ նախագծել էր
Թամանյանը: Հակոբյանը ստեղծեց սիմետրիի և հանգիստ կոմպոզիցիա, որը արժանի է գտնվելու մի վայրում որտեղից սկսվում է Լենինի շքեղ հրապարակը:
Հանրպետական մարզադաշտը` նախկին <<Դինամոն>> ստեղծվել է որպես հսայական, մեծամաշտաբ մի շինություն, որը կարող է գեղեցկացնել քաղաքը: Մարզադաշտը նախագծելիս Հակոբյանը ճիշտ օգտագործել է տեղանքի իրադրությունը, տեղադրելով տրիբունաների մի մասը բնական թեքությամբ: Դրանց մյուս մասը կատարվել է իբրև ծավալային կառույց: Տրիբունաների տակ ընկած տարածությունը օգտագործվել է սպորտսմենների և հանդիսատեսին սպասարկելու համար: Այստեղ նախատեսվում էր կառուցել հանրակացարան մարզիկների համար, գրադարան ընթերցասրահով, հանգստի սենյակներ, բուֆետներ, դատավորների համար տարածք, ռադիոլարեր, արհեստանոց, խորդանոց և այլն: Շատ մեծ սիրով էր Հակոբյանը աշխատում շինության ճարտարապետա-էսթետիկ տեսքի վրա: Նա ցանկանում էր ստեղծել շքեղ, տպավորիչ, տոնական, ահռելի մի կառույց: Մի քանի տարի անց մարզադաշտին ավելանում է նաև մարզասրահը:
<<Դինամո>> մարզասրահի կառուցումից մի քանի տարի անց Հակոբյանը անցնում է մեր երկրի խոշորագույն մարզադաշտերից մեկի` <<Հրազդանի>> նախագծմանը(ճարտարապետ Գ. Մուշեղյանի հետ միասին): Այտեղ գլխավոր խնդիրը կայանում էր ահռելի կառույցը բնության ու տեղանքի հետ միաձուլելու մեջ: Բաժականման տեսքը թույլ տվեց ոչ միայն մաքսիմալ կերպով օգտագործել ռելիեֆը` հենելու համար խոշոր շինության մեծ մասը, այլ նաև ընդգրկեց կառույցը ընդհանուր լանդշաֆտի մեջ:

Կ. Հակոբյանի ստեղծագործական կենսագրությունը կլիներ կիսատ և աղքատացված, եթե չնշենք այն մեծ կազմակերպչական ու կառավարական աշխատանքը, որը կազմում է նրա գործունեության նշանակալից մասը: Այստեղ քիչ է լինել ամենաբարձր որակավորման մասնագետ, վարպետ, բարձր հեղինակություն վաելող անձ: Այստեղ անհրաժեշտ է լինել հոգեբան, ուսուցիչ, ունենալ պատասխանատվության մեծ զգացում: Հակոբյանը հենց այսպիսի ղեկավար էր: Նրա կամքի ուժով, նրա ջանքերով էլ հենց ստեղծվեց հանրապետության խոշորագույն նախագծային ինստիտուտներից մեկը` <<Հայպետնախագիծը>>: Ինստիտուտի աշխատանքի արդյունքը վառ պատկերն է նրա թե ինչի կարող է հասնել համակարծիք կոլեկտիվը, որոնց ղեկավարում է պրոֆեսիոնալը:
No comments:
Post a Comment