T.S. Blog
Sunday, June 8, 2014
Վերածննդի և Բարոկկոյի Շրջանի Ճարտարապետութունների Համատեղումը Սուրբ Պետրոսի Տաճարի Օրինակով
Վերածննդի ճարտարապետություն
Վերածննդի ճարտարապետությունը իր մեջ նեռառում է 14-րդ դարի սկզբից մինջև 16-րդ դարի սկիզբը ընկած ժամանակաշրջանը: Այս շրջանը նշանավորվում է Հին Հունական և Հռոմեական հոգևոր և նյութական մշակույթների վերածննդով և զարգացմամբ: Վերածննդի կառույցներում սկսում են ուշադրություն դարձնել սիմետրիաին, համաչափություններին, հիմնական էլեմենտների դասավորություններին, այսպիսով ճարտարապեըությունը կրկին դառնում է օրդերային:
Վերածննդի ճարտարապետություն զարգացումը բերում է շինարարական տեխնիկայի և նյութերի օգտագործման նորարաությունների: Հարկ է նշել, որ այս շրջանում անցում է կատարվում ճարտարապետների անոնիմությունից դեպի անհատականություն:Եթե գոթիկայի շրջանում կան բազմատիվ նշանակալից կառույցներ, որոնց ճարտարապետները հայտնի չեն, ապա վերածննդի շրջանում մենք ունենք հստակ տեղեկություններ անգամ փոքր կառույցների ճարտարապետների մասին:
Վերածննդի ճարտարապետները փոխառել են հռոմեական դասական ճարտարապետությանը հատուկ գծերը:Կլասիկ նորմաները հարմարեցվել և ծառայել են ժամանակի պահանջներին:
Կառույցների հատակագծերը ստանում են ուղանկյուն, սիմետրիկ, համաչափ տեսք` հիմնված մոդուլային համակարգի վրա:Տաճարներում սովորաբար մոդուլային էր համարվում նավի թռիչքը:
Ճակատները սիմետրիկ էին վերտիկալ առանցքի նկատմամբ: Եկեղեցիների ճակատները զարդարված եին կամարներով,անտամբլիմենտով, ճակտոնով: Բնակելի շինությունները ունեին կարնիզներ, առաձնացված էր մուտքի հանգույցը:
Բարոկկոի ճարտարապետություն
Բարոկկո ոճի ճարտարապետությունը սկսվել է 16-րդ դարի վեջին և տևեվ մինջև 18րդ դարի վերջ: Բարոկկոի արմատները գալիս են վերածննդի դարաշրջանից: Աջաջին համալիրը այս ոճում համարվում է Բրամանտեի նախագծած Բելվեդորյան բակը: Սակայն Այստեղ ֆորմաները բավականին հանգիստ և հավասարակշրված են: Սա դեռ բարոկկո չէր:
Մի քանի կառույցներով անսամբլ ստեղծելու Բրամանտեի գաղափարը զարգացրեց Վինիոլան: Նրա վիլլա Ջուլիան ունի բարոկկոին հատուկ բոլոր գծերը, այն այգիով, պավիլիոնով, շատրվաններով մի ամբողջական համալիր է, տարբեր տեսակ աստիճաններով, որոնք կապում են իրար տարբեր մակարդակներում գտնվող տերասաները:
Վիլլան շրջակա միջավայրից առանձնացված է և փակված է իր մեջ:
Բարոկկոի շրջանում արվեստագետները փորձել են համատեղել ճարտարապետությունը, քանդակագործությունը և նկարչությունը, այսպիսով ստացել են շքեղ ծավալատարածական հորինվածքներ, որոնք ազատ էին կանոններից: Բարոկկոի ճարտարապետությունը մաշտաբային էր, դինամիկ, էմոցիոնալ, գունային հարուստ լուծումներով և լուսի ու ստվերի խաղերով:
Սուրբ Պետրոսի տաճարը այն տեսքով, որով մենք գիտենք, վերակառուցումների արդյունք է: Այն ժամանակին համարվում էր ամենամեծ կաթոլիկ եկեղեցին: Եկեղեցին գտնվում է Պետրոս առաքյալի շիրիմի մոտ:
Երկրորդ դարի երկրորդ կեսին այս վայրում կառուցվել էր հուշակոթող, որը հանդիսանում է տաճարի կենտրոնը:Ավելի ուշ Կոնստանտին կայսեր հրամանով այստեղ կառուցվում է բազիլիկա:
Եվ ահա Վերածնոնդի ժամանակ սկսվում է ներկայիս տաճարի կառուցումը: Տաճարի շինարարության ողջ ընտացքը ուղեկցվել է բազմատիվ ճարտարապետական հակամարտություններով: Մի դեպքում առաջարվում էր անել հունական խաչի տեսքով հատակագիծ, մյուս դեպքում` լատինական խաղչի:
Երբ 14րդ դարի սկզբին Հուլիոս 3րդ պապը հանձնարարում է Բրամանտեին հին բազիլիկաի տեղում կառուցել նոր մեծ տաճար, նա սկսում է այն բանից, որ քանդում է բազիլիկաի կեսը:
1506 թվականի ապրիլին սկսվում է տաճարի շինարարությունը: Բրամանտեն մինչ իր մահը գլխավորում է շինարարությունը: Նրան հաջորդում է Ռաֆաելը, ով գլխավորում է շինարարությունը հինգ տարի:Վերադառնալով լատինական խաչի ձևին, Րաֆաելին հաջորդում է Պերուցին:Ապա շինարարությամբ զբաղվում է Սանգալոն:1546 թվականից շինարարությունը գլխավորում է Միկելանջելոն, ով ավելի մասիվ է դարձնում տաճարը, ընդգծում է կենտրոնական տարածությունը: Ջակոմո դելա Պորտան ձգված տեսք է տալիս շինությանը, իսկ Վինիոլան կառուցում է Միկելանջելոի նախագծած չորս գմբետներից եկուսը: Ճարտարապետները հաջորդում են մեկը մյուսին շատ տարիների ընթացքում:Եվ վերջապես 1626 թվականին շինարարությունը ավարտվում:
Տաճարին անհրաժեշտ էր մի հրապարակ, որը կտեղավորեր մեծ քանակով մարդկանց, որոնք գալիս էին պապական օրհնություն ստանալու կամ կրոնական ծիսակարգերի մասնակցելու: Այս խնդիրը լուծեց Բերնինին: Նա կառուցեց հրապարակը, որը համաշխարհային քաղաքաշինության լավագույն օրինաներից է:Հրապարակի սյունաշարերի կիսաշրջան դասավորությունը կարծես գրկաբաց ընդունում է փողոցի կողմից եկող այցելուներին:
Տաճարի ճակատը, որը կառուցվել է ճարտարապետ Մադերնի կողմից, ունի 45 մետր բարձրություն, 115լայնություն: Ֆասադի ատտիկը զարդարում են հսկայական 5,5 մետր բարձրություն ունեցող Քրիստոսի և առաքյալների արձանները: Հարթակից հինգ պորտալներ տանում են դեպի տաճար: Կենտրոնական պորտալի դռները գալիս են հին բազիլիկաից: Սրա դիմաց գտնվում է Ջոտտոի հայտնի մոզաիկան: Ձախից ծայրի պորտալը զարդարում են "Մահվան Դարպասները":
Տաճարի ինտերիերը զարմացնում է համաչափությունների հարմոնիայով, իր մեծ ծավալով և շքեղ հարդարանքով: Ներսում կան բազմատիվ արձաններ, որոնք իրաանացվել են Բերնինիի, Միքելանջելոի և այլոց կողմից: Գմբեթը ներսից ունի 119 մետր բարձրություն և 42 մետր տրամագիծ: Այն կանգնած է չորս սյուների վրա, որոնցից մեկի ներքևի մասում գտնվում է 5 մետրանոց Սուրբ Լոգինայի արձանը: Գլխավոր խորանի մոտ, Բերնինիի գլուխգործոցը հանդիսացող 29մետր բարձրությամբ կիվորին է, չորս սյուներից բաղկացած, որոնց վերևում հրեշտակների քանդակներ են:
Եզրակացություն
Վերը նշվածից, պարզ է դառնում, որ տաճարի շինարարությունը սկսվել է Վերածննդի ժամանակաշրջանում, և նախագծվել է, համապատասխան կանոննորով, սակայան ստանալով տարբեր ճարտարապետների ազդեցությունները, այն իր վերջնական կերպարով ավելի է մոտիկանում բարոկկոին:Այն ունի և վերածնունդին հատուկ սիմետրիա և բարոկկոին հատուկ էմոցիալություն, շքեղություն: Նրա վրա աշխատել են Վերածննդի այնպիսի վարպետներ ինչպիսիք են Բրամանտեն, Միքելանջելոն, իսկ ահա վերջնական տեսքի բերել են Բերնինին, Վինիոլան:
Չնայախ նրան, որ շատ արվեստաբաններ հրաժարվում են ընդունել մաներիզմ կոչվածը, որպես առանձին ոճ, ես այնուամենայնիվ գտնում եմ, որ տաճարը պատկանում է հենց մաներիզմի ժամանակաշրջանին:
Կան բազմատիվ կառույցների օրինակներ, որոնք կառուցվախ լինելով Վերածնունդից բարոկկոյի անցման շրջանում, չունեն հստակ, տարբերիչ գծեր, որոնց միջոցով կվորոշվեև նրանց պատկանելությունը, այս ոճերից որևէ մեկին: Ուստի Նման կառույցների համար, որոշիչ կարող է հանդիսանալ հենց մաներիզմ տերմինը:
Tuesday, December 24, 2013
Բնակլիմայական պայմանների դերը բնակելի շենքեր նախագծելիս
Լիարժեք բնակելի միջավայր ստեղծելիս անհրաժեշտ է հաշվի առնել բնակլիմայական պայմանները, որոնք բավականին մեծ ազդեցություն են թողնում շինությունների ճարտարապետության վրա, դրանց տարածական և ֆունկցիոնալ կազմակերպման, շինանյութի ընտրության, կոնստրուկցիայի և շատ այլ գործոնների վրա: Սրա վառ ապացույցն է այն, որ տարբեր ազգերի մոտ ազգին տիպիկ տները ամենուր տարբեր են: Այս տարբերությունը ձևավորվել է ոչ միայն ազգի
կենցաղի, սովորույթների հետևանքով այլ նաև բնակլիմայական պայմաններից ելնելով:
Նման պայմաններին առաջնահերթ դասվում են ջերմախոնավային և քամու ռեժիմները, որոնք տիպիկ են տվյալ բնակավայրիին, ճառագայթման ռեժիմը, եղանակի սեզոնային տարբերությունները և այլն: Սրանց պատճառով առաջանում են տարբերություններ բնակատեղիներում: Եթե տարածքները մոտիկ են, տարբերությունները կարող են լինել նյուանսային, և կարող են լինել կոնտրաստային, եթե դրանք հեռու են:
Բոլոր կլիմաներին համապատասխանող ունիվերսալ շինության ստեղծումը նատակահարմար չէ թե տնտեսական, թե ֆունկցիոնալ, և թե ճարտարապետական տեսանկյունից:
Ուստի բոլոր պահանջները և նորմերը պայմանավորված են տեղանքի պայմանների հաշի առնելու հիման վրա:
Ջերմախոնավային ռեժիմ
Սրա ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ
բնակելի շինության հարմարավետության վրա, դրա համար բնակելի միջավայրը անհրաժեշտ է պաշտպանել կտրուկ եղանակային փոփոխություններից, հյուսիսում` գերսառեցումից, իսկ հարավային պայմաններում գերտաքացումից:
Որոշ տեղերում կառուցում են տներ առանց նկուղների, որոնք գետնից բաձր են, և այսպես պաշտպանվում են խոնավությունից: Ամռանը ջերմաստիճանը բնակարանում պետք է լինի 23-25°, իսկ ձմռանը 18°-ից ոչ պակաս:
Ցածր ջերմաստիճանի պայմաններում անհրաժեշտ է մաքսիմալ կերպով մեծացնել բնակելի տան կորպուսի լայնությունը, փոքրացնել արտաքին պատերի պարագիծը և օգտագործել եռաշերտ ապակեպատում:
Լայն կորպուսը, արտաքին պատերի մինիմալ պարագիծը շատ էֆեկտիվ են նաև տաք և չոր պայմաններում:
Հարավային պայմաններում ինչպես և հյուսիսում
անհրաժեշտ է ընտրել այնպիսի կոնստրուկցիաներ և նյութեր արտաքին երեսպատման համար, որոնք ունեն բարցր ջերմակայունություն: Պետք է հիշել որ ջերմափոխանակումը շրջարկա միջավայրի և բնակելի տարացքի միջև ամենից ակտիվ կատարվում է պատուհանի անցքերի
միջոցով , դրա համար խորհուրդ է տրվում չչարաշահել դրանց մակերեսը : Բնակարանի սանիտար-հիգիենիկ հարմարությունների համար մեծ նշանակություն ունի օդափոխությունը: Հատկապես մեծ է դրա դերը
տաք-խոնավային պայմաններում:
Բարձր ջերմաստիճանը և խոնավությունը բացասաբար են անդրադարնում մարդկանց ինքնազգացողության և աշխատունակության վրա, և միայն ակտիվ օդափոխությունն է թույլ տալիս որոշ չափով նեյտրալացնել սրանց ազդեցությունը: Այս հարցը կարելի է լուծել նաև օդափոխիչի միջոցով, սակայն սա թանկ տարբերակ է: Դրա համար արդի ճարտարապետությունը խնդիր է դրել իր առջև կառավարել ջերմությունը և
խոնավությունը բնական ճանապարհով, նախագծային լուծումներով:
Քամու ռեժիմը բնութագրվում է տվյալ տեղամասում քամու հոսանքի ուղղությամբ և ուժգնությամբ: Նախագծման համար անհրաժեշտ է իմանալ քամու վարդը, որը ցույց է տալիս
քամու ուղղության կրկնվածությունը: Եթե հայտնի են քամիների ուղղությունները և դրանց կրկնությունները, կազմում են քամու վարդը, որի միջոցով, օրինակ, որոշում են, թե բնակավայրի որ կողմում կառուցեն օդն աղտոտող ձեռնարկությունները, որպեսզի փոշին,
ծուխը, թունավոր գազերը բնակավայրի վրա չտարածվեն:
Քամու շարժը նպաստում է
շինության բնական օդափոխմանը: Սա
հատկապես լավ է կատարվում այն դեպքում,
երբ շինությունը տեղադրվում է քամու ուղությանը ուղղահայաց:
Օդափոխման ինտեսիվության վրա ազդում են շինության կողմնորոշումը, վայրը, պատուհանների դիրքը և չափը:
Քամու ռեժիմի հաշվումը կարևոր է բնակելի կոմպլեկսներ, շրջաններ և ընդհանրապես բնակելի տարածքներ նախատեսելիս: Սա բացատրվում է նրանով, որ օդային զանգվածների
շարժը ապահովում է կառուցապատված տարացքների աերացիան և սրանով իսկ պահպանում է բարենպաստ էկոլոգիական միջավայրը. տաք կլիմայական պայմաններում
հովանում են
շենքերի և տարածքի մակերեսները: Այս էֆեկտը հնարավոր է
միայն, եթե ճարտարապետը` հաշվի առնելով գլխավոր քամիների ուղղությունը, ճիշտ ընտրի բնակելի շինությունների
տեղադրման սխեման և դրա միջև ինտերվալները: Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է օդի ինտենսիվ շրջանառություն (տաք խոնավային կլիմա) շինությունների միջև թողնում են բավականին մեծ կտրվածքներ:
Սակայն քամիները ոչ միշտ են նպաստավոր: Հարավային քամիները, օրինակ, նպաստավոր են, ինչը չի կարելի ասել հյուսիսային քամիների մասին:Եթե քամու արագությունը գերազանցում է 5 մ/վ, առաջանում են անհարմարություններ: Օրինակ հյուսիսում, ցածր ջերմաստիճանի և քամու
պատճառով առաջանում են ջերմաստիճանի մեծ կորուստներ: Իսկ տաք չորային պայմաններում
քամին առաջացնում է փոշոտվածություն: Թե այս, և թե մյուս դեպքում շինությունները պետք է ունենան պաշտպանող հատկանիշներ:
Սրանք կարելի է ստանալ մեծ երկարության, և փակ բակերի շնորհիվ:
Երբեմն քամու ուժգնությանը դիմակայելու համար նպատակահարմար է դատարկությունների կիրառումը շինության ամբողջ
կորպուսի խորությամբ:
Կան շենքերը դասավորելու մի շարք միջոցներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել քամու ազդեցությունը: Լինում են դեպքեր, երբ համապատասխան դասավորության դեպքում, քամին բախվելով շինությանը կիսվում է, ստանում երկու ուղղություն,:
Ինսոլացիա
Ինսոլացիան, այսինքն ճառագայթումը, բնակելի շենքերի և տարացքների , նույնպես նպատում է սանիտար-հիգիենիկ պայմաններին: Ըստ նորմաի ինսոլացիան հյուսիսային պայմաններում, բնակելի տարացքներում պետք է
կատարվի 3 ժամում, միջին շրջանում
2,5, հարավում 2 ժամում: Վերակառուցման և բարդ քաղաքաշինական պայմանների դեպքում
նորման կարող է փոքրացվել կես ժամով:
Ինսոլացիաի տևողությունը մեծամասամբ կախված է շինությունների կողմնորոշումից:
Բացի դրանից, ինսոլացիաի վրա ազդում են հատակագծի առանձնահատկությունները, շինությունների հեռավորությունները և դրանց բարձրությունը: 2-3 սենյականոց բնակարաններում պետք է
ինսոլացվի ամենաքիչը մեկ սենյակ, իսկ 4 և ավելի սենյականոցներում`
ոչ պակաս քան 2 սենյակ:
Շոգ եղանակային պայմաններում ցանկալի չէ բնակարանների արևմտյան կողմնորոշումը, քանի որ սա կարող է հանգեցնել գերտաքացման: Հարավ-արևելյան կողմնորոշումն էլ հնարավոր է միայն շատ էֆեկտիվ արևապաշտպանման դեպքում: Արևապաշտպանման կիրառումը մեծապես նպաստում է բնակելի տարածքի հարմարավետությանը, որը հարավային ճարտարապետության անբաժան մասն է կազմում:
Արևատաշտպան միջոցներ
Արևից պաշտպանվելու համար
կան բնական և արհեստական միջոցներ: Բնական միջոցներն են ` կանաչ տարածքները, ջրային տարածքները, արևապաշտպան նյութերի օգտագործումը, սպիտակ նյութերը: Արհեստական միջոցներն են կոնդիցիոներները, շերտավարագույրները: Սակայն կոնդիցիոներները, երբեմն կարող են լինել վնասակար: Կենտրոնական օդափոխության հետեվանքով կոնդիցիոներներ օգտագործումը կարող է առաջացնել լեգիոնելիոզ կոչվող հիվանդությունը:
Տեղանքի ռելիեֆը
Տեղանքի ռելիեֆը, ինչպես և կլիմայական պայմանները, ազդում է բնակելի շինության նախագծման վրա:
Սա են փաստում ճարտարապետության պատմությունը և արդի փորձը: Թեթև տեքության դեպքում
շինության նախագծումը չի սահմանափակվում: Սակայն 10°-15° թեքության դեպքում արդեն
առաջանում են առաջին հարկի
ձևափոխություն, իսկ արդեն 15°-20° դեպքում նպատակահարմար է անցնել հատուկ տիպի շինությունների կառուցմանը(օրինակ` տերասային) :
Ձևափոխության է ենթարկվում ամբողջ շինարարությունը , քանի որ շինարարական տեխնիկան նախատեսված է միայն որոշակի թեքության համար:
Սովորաբար շինությունները սկսում են կրկնել այն ռելիեֆի պլաստիկան որի վրա կառուցված են:
Լեռնային շրջաններում սովորաբար անհնար է լինում թեքությունների վրա շինության կառուցումից խուսափելը, քանի որ հարթ տարածքների սակավություն է լինում: Սակայն ռելիեֆի օգտագործումը հասարակ տեղանքում էլ երբեմն անհրաժեշտություն է լինում:
Սա հիմնականում լինում է այն քաղաքներում, որոնք օգտագործել են իրենց բարենպաստ տարածքի ռեզեռվները և ստիպված են օգտագործել նաև, այսպես կոչված ոչ հարմար տարածքները:
Ոչ նպատակահարմար են համարվում հարավային կողմնորոշմամբ
թեքությունները, քանի որ այս դեպքում դժվարանում է տարածքի ինսոլացիաի խնդիրը:
Բնակելի շինության հարմարավետության համար անհրաժեշտ է հաշվի առնել վերոնշյալ բոլոր բնակլիմայական պայմանները:
Քաղաքաշինական գործոն
Սրանցից ամենակարևորներն են ` շինության չափը և դիրքը, դիտողի տեսողական ընկալումը տվյալ շինության, նրա շրջակա կառուցապատման ձևաբանական, ճարտարապետական առանձնահատկությունները և ֆունկցիունալ կառուցվածքը:
Այս բոլորը ակտիվ կերպով ազդում են բնակելի շենքի և կառուցապատման նախագծման վրա:
Շինության դիրքը և չափը
Շինարարությունը` երկար զարգացման պատմություն ունեցող քաղաքում կարող է իրականացվել ռեկոնստրուկցիաի միջոցով: Շենքը կարող է գտնվել գլխավոր փողոցի վրա, կամ ընդգրկվել մի թաղամասում, լինել քաղաքային հրապարակում կամ հետիոտն ճանապարհի մոտ և այլն:
Ճարտարապետի խնդիրն է տան և ընդհանրապես կառուցպատման նախագծման մեջ լավ արտահայտել իրավիճակի առանձնահատկությունը:
Դիտողի տեսողական ընկալումը
Տեսողական ընկալման տեղեկատվական տվյալներն են` ընդհանուր ձևը, սիլուետը, ֆասադի մեծ մասնատումները, դետալները, գույնը, ֆակտուրան: Սրանք ստեղծում են ինֆորմացիոն շերտեր որոնցից յուրաքանչյուևը
ունի իր պարունակությունը:
Ճարտաչապետը պետք է աշխատի բոլոր նշվածների վրա:
Այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ֆիզիոլոգիական տեսողությունը: Հայտնի է, որ տեսողական ընկալումը ուղղահայաց ուղղուտյամբ27 °,իսկ հորիզոնական ` 42°: Այստեղից առաջանում են կաևոր հետևանքներ: Նախ, որքան հեռու է շինությունը, այնքան դրա ավելի շատ մասն է երևում: Տունը սկսում է երևալ իր շրջակա միջավայրի հետ և գնահատվել իր հարևան շինությունների հետ համեմատվելով: Եվ հետո, որքան հեռու ենք այնքան փոխվում է պատկերացումը ամբողջականության մասին : Եթե մոտիկից ամբոջությունը շինության ֆասադն էր իսկ դետալը ֆասադի պատուհանը, դուռը, պասշգամբը,
ապա հեռավորությունը մեծացնելով ամբողջականը կառուցապատման պանորաման է, իսկ տունը նրա դետալը: Փոխվում է տարածության զգացումը:
Շատ կարևոր է դիտողի տեղափոխման արագությունը:
Հետիոտնին մատչելի է դետալային ընկալումը: Տրանսպորտով երթևեկողը հասցնում է ընկալել միայն շինության ընդհանուր գծերը:
Հետևաբար շինությունը պետք է հասանելի և ինֆորմացիոն լինի յուևաքանչյուր արագության դեպքում: Տեսողական ընկալման տարատեսակությունը որոշում է շինությունը` սկսած ընդհանուր ֆորմաից մինչև պատշգամբների պատնեշների ձևավորումը:
կառուցապատման ձևաբանական առանձնահատկությունները
Նախագծման համար մեծ նշանակություն ունեն ջրջակա կառուցապատման
այնպիսի ձևաբանական հատկություններ ինչպիսիք են նրա հատակագծերի երկրաչափությունը, շինությունների չափերը և նրանցով ձևավորված տարածությունը:
Հայտնի է, որ երկար պատմություն ունեցող քաղաքներում լինում են վայրեր, որոնք իրար համապատասխան չեն վերոնշյալ հատկանիշներով: Դրանցից յուրաքանչյուրը պահանջում է անհատական լուծում: Պատմական մասում շինություն նախագծելիս, այն ցանկալի է որ կրկնի հնի չափը, ձևը, երկրաչափական կոնֆիգուրացիաները:
Միջավայրի ևս մեկ կարևոր հատկանիշ է այն ձևավորող շենքերի
հարկայնությունը:
Այն վայրերում, որտեղ խիստ հետևում են կառուցապատման
ճարտարապետական ձևի պահպանմանը, սահմանված են թույլատրելի հարկայնություններ: Ամեն վայրի համար հարկայնությունը տարբեր է կախված շրջակա միջավայրից:
Շրջակա միջավայրի կոմպոզիցիոն-գեղագիտական առանձնահատկությունները
Սովորաբար ուշադրության կենտրոնում հայտնվում են շինության հետևյալ նկարագրերը. ոճային հատկանիշները, դետալների նկարները, շինության նյութը, գույնը, ֆակտուրան:
Այս գործոնները հաշվի առնելը թույլ է տալիս շինությունը լավ ընդգրկել միջավայրում:
Քաղաքային միջավայրի ֆունկցիոնալ կառուցվածքի ազդեցությունը
Վերջին շրջանում մեծ տեղ են գրավում բազմաֆունկցիոնալ կոմպլեկսների կառուցումը:
Սա պայմանավորված է նրանով որ քաղաքների կենտրոնական մասերում գերակշռում են
գործարքային, հասարակական մշակութային ֆունկցիաները և շատ քիչ են բնակելի հատվածները, իսկ ծայրամասերում հակառակը այս ֆունկցիաները անհրաժեշտություն են դառնում:
Հետևաբար երկու դեպքերում ել առաջանում է բազմաֆունկցիոնալ շինություն ունենալու պահանջ:
Ամեն բազմաֆունկցիոնալ շինությունում հասարակական և բնակելի մասը որոշվում է ինդիվիդուալ :
Subscribe to:
Posts (Atom)