Կենսագրություն
Սողոմոն Թեհլերյանը Հայոց Ցեղասպանության
վերապրող և ազգային հերոս է, ով գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց Ցեղասպանության
գլխավոր կազմակերպիչ` Թալեաթ փաշային:
Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896
թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։
Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է
1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ 1913 թ-ին մեկնել է Եվրոպա՝ ուսումը շարունակելու,
սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց
հետո վերադարձել է Հայաստան: Մեկնել է ռազմաճակատ, կռվել Անդրանիկի ջոկատում: Վերադարձել
է, որովհետև չէր կարող չգալ, որովհետև իսկական տղամարդ էր, իսկ հայրենիքը պահում են
իսկական տղամարդիք`զենքը ձեռքին:
1915 թվականին Թեհլերյանը վերապրել
է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում:
Մեջբերում եմ նրա խոսքերից.
<<Երբ մեծ քանակությամբ մեզ տեղահան արեցին ու քարավաններով քշեցին, քաղաքից
դուրս գալու առաջին իսկ օրը պահապան զինվորները թալանեցին մեզ ու հետո կրակ բացեցին:
ժանդարմներից մեկը քաշեց ու տարավ քրոջս, մայրս գոռաց.<<Աչքերս քոռանան>>:
Հարված ստանալուց հետո ես տեսա, թե ինչպես եղբորս գլուխը կացնով կիսեցին: Մայրս ուշաթափվեց,
իսկ ես գլխիս հարված ստացա ու ընկա: Չգիտեմ, թե ինչքան մնացի այդպես, գուցե երկու օր:
Բայց երբ աչքերս բացեցի` շուրջս դիակներ էին, ողջ քարավանը սպանվաց էր: Մորս դիակը ընկած էր երեսն ի վայր, իսկ եղբորս դիակը ինձ վրա:>>
Բայց երբ աչքերս բացեցի` շուրջս դիակներ էին, ողջ քարավանը սպանվաց էր: Մորս դիակը ընկած էր երեսն ի վայր, իսկ եղբորս դիակը ինձ վրա:>>
Այս դաժան կոտորածից հետո Թեհլերյանը
գնում է մի լեռնային գյուղ , որտեղ ապաստանում է
քրդական մի ընտանիքում: Որոշ ժամանակ անց երկու հայերի հետ բռնում է դեպի պարսկաստան
տանող ճանապարհը: Երկու ամիս ոտքով քայլելուց հետո վերջապես տեղ է հասնում:
<<Նեմեսիս>> գործողություն
1921 թվականին Թեհլերյանը մասնակցում
է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր
կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։
<<Նեմեսիսը>> ՀՀԴ կուսակցության
կազմակերպած հատուկ գործողություն էր` ահաբեկման միջոցով հայոց Մեծ եղեռնը կազմակերպող և իրականացնող երիտթուրքական կառավարության պարագլուխներին պատժելու
նպատակով:Գործողությունը «Նեմեսիս» է անվանվել հատուցման ու վրեժխնդրության հին հունական
աստվածուհի Նեմեսիսի անունով:
Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Օսմանյան կայսրության պարտությունից
(1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո երիտթուրքական կառավարության ու կուսակցության պարագլուխները
գերմանական սուզանավով Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Գերմանիա: Թուրքիայի 1918 թ-ի
դեկտեմբերի 16-ի դեկրետով «Միություն և առաջադիմություն» կառավարող կուսակցության և
երկրի կառավարության պարագլուխներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ
մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը
կազմակերպելու համար և հեռակա կարգով դատապարտվել մահվան:
1919 թ-ին Երևանում ՀՀԴ կուսակցության IX ընդհանուր ժողովը որոշում է ընդունել
ի կատար ածել երիտթուրքական պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Արձանագրվել է ցեղասպանության
հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները:
«Նեմեսիսի» պատասխանատու մարմնի ղեկավարը Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան)
էր, Հատուկ ֆոնդինը՝ Շահան Սաթճակլյանը: Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը ղեկավարել
են գործողությունը և ապահովել նյութական միջոցները: Հանցագործներին հայտնաբերելու գործը
ղեկավարել է Հրաչ Փափազյանը, որը, որպես թուրք ուսանող, թափանցել է երիտթուրքական վտարանդիական
բարձր շրջանակներ: Գործողության կազմակերպչական կենտրոններ էին «Ճակատամարտ» (Կոստանդնուպոլիս)
և «Դրոշակ» (Բոստոն) թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը (3–5 մարդ) հետապնդում
էին որոշակի հանցագործի և հարմար պահին դատավճիռն ի կատար ածում:
Թալեաթի մահը
Որոշելով վրեժխնդիր լինել Թալեաթից՝
Թեհլերյանը որոնել է նրան մի քանի երկրում և վերջապես հայտնաբերել Բեռլինում:1921 թվական
էր: Թեհլերյանը Գերմանիայում էր: Գերմանիայում էր նաև Թալեաթը:Սողոմոնը արդեն երկար
ժամանակ էր, որ հետևում էր հրեշին, ապրում էր նրա տան դիմացի տանը:
Մարտի 15-ն էր: Սողոմոնը նստաց էր
Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գտնվող իր սենյակի պատուհանի դիմաց
ու հայացքը սևեռել էր պատուհանից դուրս` փողոցի հակառակ կողմում գտնվող հրեշի պատուհանին:
Ամբողջ գիշեր սառը քրտինքը ճակատին, ատրճանակը ձեռքում սպասում էր լուսաբացին: Ցավում
էր հոգին, քանզի ապրում էր նրա հոգում այն ցավը, որ ապրում է յուրաքանչյուր հայի հոգում`
1915 թվականը: Վիշապը հանգիստ քնած էր իր որջում: Իսկ նա վրեժը կոկորդում սպասում էր
արևի առաջին շողերին, որոնք իրենց հետ պետք է բերեին ճշմարտության ու վրեժխնդրության
մի առավոտ: Այդ օրը պետք է ազդարարվեր համայն հայության հաղթանակի սկիզբը:
Թալեաթը առավոտյան դուրս եկավ իր տնից, ու քայլերը ուղեց փողոցն ի վայր: Սողոմոնը
գնաց նրա հետևից: Կամա,թե ակամա նա գոռաց .<<Թալեաթ, Ես եմ ` Սողոմոնը>>:
Թալեաթը կանգ առավ, բայց չշրջվեց: Նա չէր հավատում ականջներին, որովհետև այդ անունով
նրան Բեռլինում ոչ ոք չէր ճանաչում: Թալեաթը դանդաղ շրջվեց ու դիմավորեց հայացքի առաջ
ատրճանակի փողը: Այդ ժամանակ վրեժխնդրության ծարավը չէր, որ սեղմեց մատը ձգանին, Սողոմոնի
հոգում արձագանքող մեռնող մանուկների ձայները չէին : Թեհլերյանը նրա աչքերում տեսավ
ոճիրը, նրա հայացքում ամփոփված էր ամբողջ սպանդը:
Սողոմոն Թեհլերյանը մեկ կրակոցով ազդարարեց համայն հայության հաղթանակի սկիզբը:
Թալեաթը գետնին փռվեց: Սողոմոնը, սակայն մնաց իր տեղում կանգնաց, չփախավ,
չնայած փախնելու հնարավորություն ուներ: Շատ կարճ ժամանակում նրա շուրջ ամբոխ հավաքվեց:
Բոլորը նրան մարդասպան էին գոչում: Բայց Սողոմոնը տեղից չէր շարժվում: Շուտով նրան
ձերբակալեցինւ
Թեհլերյանի դատավարությունը

Դատարանում այն հարցին, թե ինչու իրեն մեղավոր չի համարում , Թեհլերյանը պատասխանեց.
<< Ինձ հանցավոր չեմ համարում, որովհոտև խիղճս հանգիստ է: Մարդ եմ սպանել, բայց
մարդասպան չեմ: Ինքս իմ մեջ մտատանջվում էի, թե ինչպես է կարելի մարդ սպանել: Բայց,
մի թէ նա մարդ էր: Դուք նախ սա պետք է ինձ ապացուցեք: Եթե ապացուցեք, ապա ես իրոք մարդասպան
եմ>>:
Դատավարության ընթացքում Թեհլերըանը
բացատրեց իր արարքի դրդապատճառը, մերկացրեց երիտթուրքերի հանցավոր հակահայ քաղաքականությունը:
Գերմանացի հասարակական և հոգևոր գործիչ Յոհաննես Լեփսիուսը` որպես վկա, մերկացրեց
երիտթուրքերին և նրանց պարագլուխներին: Դատավարությունը, ըստ էության, վերածվեց Թալեաթի և հայոց Մեծ եղեռնի մյուս կազմակերպիչների
դատի: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն հունիսի 2- ին արդարացրեց 25-ամյա Սողոմոնին և հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց, իսկ գերմանական մամուլը
պահանջեց դատ հարուցել Թուրքիայում
1912–15 թթ-ին Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ
նրա հանցավոր լռության համար:
Հետագա կյանքը
Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի
Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո
քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան
է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։
Ամեն տարի ` մարտի 15-ին ՀՀԴ-ն կազմակերպում է երթ` նվիրված Թեհլերյանի հիշատակին, որը սկսվում է նրա հուշարձանի մոտից և ավարտվում Ծիծերնակաբերդում:
Ամեն տարի ` մարտի 15-ին ՀՀԴ-ն կազմակերպում է երթ` նվիրված Թեհլերյանի հիշատակին, որը սկսվում է նրա հուշարձանի մոտից և ավարտվում Ծիծերնակաբերդում:
No comments:
Post a Comment